BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գեղարվեստի պետական ակադեմիան տոնում է 70-ամյակը

Գեղարվեստի պետական ակադեմիան տոնում է 70-ամյակը
15.10.2015 | 12:03

Հոկտեմբերի 14-ին Երևանի պետական կամերային թատրոնում տոնական երեկոյով նշվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 70-ամյակը։

70 տարիների ընթացքում գեղարվեստի ակադեմիայում սովորել են հազարավոր արվեստագետներ։ Ներկաները նշեցին, որ բուհն այսօր կերպարվեստի և դիզայնի ուսուցման ոլորտում լավագույնն է ոչ միայն Հայաստանում, այլև առաջիններից է տարածաշրջանում։ Ակադեմիայում այժմ սովորում է մոտ 1000 ուսանող, և այս տոնն առաջին հերթին այդ ուսանողներինն է։
Մշակութային միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսաֆիլմեր գեղարվեստի ակադեմիայի մասին։ Հանդիսության ընթացքում տեղի ունեցան մրցանակաբաշխություններ։ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի լավագույն գործընկեր» անվանակարգում մրցանակ հանձնվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։ Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշեց. «Ցանկացած հասարակության համար պատիվ է տոնել այսպիսի կրթօջախի 70-ամյակը, որը մեր երկրին տվել է ականավոր, տաղանդավոր գործիչների, ովքեր մեր երկրի հարստությունն են։ Գեղարվեստի պետական ակադեմիան մի կրթօջախ է, որը հագեցած է ստեղծագործ մտքերով, և այդ մթնոլորտում կրթություն են ստանում շատ երիտասարդներ,- ասաց Արուսյակ Պողոսյանը՝ ավելացնելով,- շնորհված մրցանակն առաջին հերթին ուսանողներինն է, քանի որ առանց նրանց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլիներ անգույն կտավ։ Դուք եք մեր գույները, երանգները, և դուք եք որոշում՝ ինչպիսի գունապնակով զարդարել ուսանողների և երիտասարդների կյանքը»։
Նշենք, որ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 70-ամյակին նվիրված երեկոն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և բուհի ուսանողական խորհուրդը։

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ